Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ազգությամբ հայ մրցակցի հետ

Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ազգությամբ հայ մրցակցի հետ

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Մալխաս Ամոյանը (77 կգ) 2024 թվականի Փարիզ Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Ուզբեկստանի հավաքականի ներկայացուցիչ՝ ազգությամբ հայ Արամ Վարդանյանի հետ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Ուզբեկստանը ներկայացնող Վարդանյանը սփոփիչ գոտեմարտում 11:0 հաշվով հաղթեց ալժիրցի Աբդ Էլկրիմ Օուակալին։ Մալխաս Ամոյանի բրոնզե մեդալի համար պայքարին կարող եք հետևել ժամը 20։15-ից սկսած։

Հիշեցնենք, որ Փարիզի 2024 թվականի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը առաջինն են Մալխասի կարիերայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում