Օլիմպիական խաղեր-2024․ ըմբիշ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է

Օլիմպիական խաղեր-2024․ ըմբիշ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը  33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում է։

Մեր մարզիկը քառորդ եզրափակչում Ֆրանսիայի ներկայացուցիչ Մամադաս Սիլայի հետ գոտեմարտն ավարտել է 2։2 հաշվով, սակայն նրա կատարած 2 միավորանոց հնարքն ապահովել է նրա հաղթանակը։

Թե ում հետ է ուժերը փորձելու Գալստյանը կիսաեզրափակչում, դեռևս հայտնի չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում