«Հավերժական» մկնիկ չի թողարկվելու․  Logitech-ը հերքել է

«Հավերժական» մկնիկ չի թողարկվելու․  Logitech-ը հերքել է

 Logitech ընկերությունը պաշտոնապես հերքել է «հավիտենական» համակարգչային մկնիկ ստեղծելու մասին լուրը։ Այդ մասին հայտնում է PC World պորտալը։

«Հավերժական» մկնիկ ստեղծելու մասին խոսակցություններ սկսեցին շրջանառվել Logitech ընկերության նոր գլխավոր տնօրեն Խաննեկ Ֆաբերի՝ The Verge-ին տված հարցազրուցից հետո, որտեղ նա ներկայացրել է գաղափարներ՝ «հավիտյան» օգտագործվող մկնիկ ստեղծելու մասին։ Նրա խոսքով՝ դա նման կլինի թանկարժեք զարդի, որը հաճախորդի մոտ է մշտապես, բայց պահանջում է պարբերաբար թարմացնել, նոր գործառույթներ ավելացնել։

Այդ գաղափարը համացանցում մեծ քննադատության ալիք է բարձրացրել։ Օգտատերերը նշում էին, որ դա հակասում է համակարգչի ու նրա մասերի հանդեպ ձևավորված ավանդական պատկերացումներին։ 

Հարցազրույցից անմիջապես հետո Logitech-ը հանդես է եկել հայտարարարությամբ՝ հերքելով բաժանորդագրությամբ մկնիկ թողարկելու մասին լուրերը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում