Փարիզ-2024. Արսեն Հարությունյանը մեկնարկեց տպավորիչ հաղթանակով

Փարիզ-2024. Արսեն Հարությունյանը մեկնարկեց տպավորիչ հաղթանակով

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը փայլուն հաղթանակով է մեկնարկել Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում:

Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնարկային 1/8-րդ եզրափակչում այսօր գոտեմարտել է մեքսիկացի Ռոնա Բրավո-Յանգի հետ և 11:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:

Այսպիսով, Հարությունյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում