Apple-ը պատրաստվում է նոր մոդել թողարկել՝ iPhone Air
Նմանատիպ
Apple-ը պլանավորում է թողարկել նոր մոդել՝ 5 մմ հաստությամբ iPhone: Այն զգալի բարակ կլինի՝ ներկայիս մոդելների համեմատ, որոնց հաստությունը 7,8-ից 8,25 մմ սահմանում է։ YouTube-յան ալիքում տեղադրված տեսանյութում ինսայդեր Ջոն Պրոսսերը վստահեցրել է, որ նոր մոդելը կստանա iPhone Air անվանումը ՝ MacBook Air-ի նմանությամբ։
Պրոսսերի խոսքով՝ iPhone 17 Air-ը կդառնա սմարթֆոնների նոր սերնդի մաս՝ ներառյալ iPhone 17-ը, 17 Pro-ն, 17 Pro Max-ը և iPhone 17 Air-ը։ Նա նաև նշել է, որ նոր մոդելը կփոխարինի Plus մոդելին։
Միևնույն ժամանակ, արժե նշել, որ iPhone 17 Air-ը չի ունենա այն բնութագրերը, ինչ Pro-ի մոդելները։ Կանխատեսվում է, որ սմարթֆոնը օժտված կլինի A19 պրոցեսորով և հետևի մասում կունենա մեկ օբյեկտիվ։
Գաջեթի արժեքը, Պրոսսերի խոսքով, կսկսվի 900 դոլարից։
Ուշագրավ է նաև այն, որ Պրոսսերի կանխատեսումներն ու հայտարարությունները միշտ չէ, որ ճիշտ են եղել։ AppleInsider պարբերականը նկատում է, որ Պրոսսերը հնարավոր նոր գաջեթի մասին եղած ինֆորմացիան է հավաքել և միայն ավելացրել է այն, որ մոդելը կոչվելու է iPhone Air։
Հետևեք մեզ նաև Telegram-ում