Xiaomi-ի նոր սմարթֆոնները կհայտնաբերեն թաքնված տեսախցիկները
Նմանատիպ
Xiaomi-ի նոր մոդելները կունենան տեսահսկումից պաշտպանելու գործառույթ։ Ինչպես հաղորդում է XiaomiTimе բլոգը, թաքնված տեսախցիկները հայտնաբերելու գործառույթը հասանելի կլինի HyperOS 2.0 օպերացիոն համակարգում, որոնք կտեղադրվեն Xiaomi-ի նոր սմարթֆոններում։
Որպես կանոն, տեսախցիկների մեծ մասը միացված է լինում Wi-Fi՝ անլար ցանցին և տվյալները փոխանցում են սերվերին: Ենթադրաբար, սմարթֆոնն անլար ցանցի ազդանշանները վերլուծելու միջոցով «պարզելու» է տեսախցիկ կա՞, թե՞՝ ոչ։
Նոր գործառույթը հնարավոր կլինի ակտիվացնել սմարթֆոնի կարգավորումներից՝ բացելով հատուկ հավելվածը և սեղմելով «Սկսել սքանավորումը» կոճակը:
XiaomiTime-ի մասնագետները նշել են, որ նոր գործառույթն օգտակար կլինի առանձնապես ճանապարհորդների համար, որոնք հաճախ են փոխում իրենց բնակության վայրը և մտահոգված են անձնական կյանքի գաղտնիությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում