Apple-ն արհեստական բանականության գործիքներին հասանելիությունը մտադիր է դարձնել վճարովի

Apple-ն արհեստական բանականության գործիքներին հասանելիությունը մտադիր է դարձնել վճարովի

Apple Intelligence-ի տարբեր գործառույթներին հասանելիություն ունենալու համար, փորձագետների գնահատմամբ, հնարավոր է պահանջվի վճարել  ամսական 10-20 դոլար։  Apple-ը մտադիր է այդ կերպ  խթանելու բաժանորդագրություններն ու անհատական համակարիչների վաճառքը։ 

Կանխատեսվում է որ արհեստական բանականության որոշ գործառույթներ կլինեն անվճար, մինչդեռ բոլորին հասանելիություն ձեռք բերելու համար մարդիկ ստիպված կլինեն վճարել։ Ընկերությունը հնարավոր է նաև նոր օգտատերերին առաջարկի մուտքի իրավունք ձեռք բերել բոլոր գործառույթներին՝ որոշակի ժամանակահատվածով, ինչից հետո Apple Intelligence-ին հասանելիությունը կդառնա վճարովի։

Թե հատկապես որ ճանապարհը կընտրի Apple-ը, դեռ հստակ չէ։ Դեռևս Apple Intelligence-ի որոշ գործառույթներ հասանելի են այն մշակողներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում