Ադրբեջանի արտահանած գազի կեսից ավելին մտել է Եվրոպա
Նմանատիպ
Ադրբեջանը 2024թ․ հունվարից մինչև հուլիս արտահանել է ավելի քան 14,7 մլրդ խոր․ մետր գազ, որի կեսից ավելին՝ 7,5 մլրդ խոր մետրն արտահանվել է Եվրոպա։ Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի էներգետիկայի նախարարությանը։
«Ընդհանուր ծավալի կեսից ավելին՝ 51 տոկոսն արտահանվել է Եվրոպա, 39 տոկոսը՝ Թուրքիա, իսկ 10 ոտկոսը՝ Վրաստան»,-ասված է Ադրբեջանի համապատասխան գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Հատկանշական է, որ 2023թ․ Ադրբեջանն արտահանել էր 23,8 մլրդ խոր մեըր գազ, որի կեսը՝ 11,8 մլրդ խոր մետրը, դարձյալ Եվրոպա էր արտահանվել։
Նշենք, որ 2020թ․ դեկտեմբերից Ադրբեջանը սկսել է Եվրոպա գազ արտահանել Տրանսադրիատիկական խողովակաշարով, որը Հարավային գազային միջանցքի մաս է կազմում։Ադրբեջանակն գազի հիմնական սպառողները Եվրոպայում Բուլղարիան է, Հունգարիան, Իտալիան, Հունաստանը, Ռումինիան, Սերբիան և Սլովենիան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում