Բիթքոյնը կրկին թանկանում է․ ժամերի ընթացքում 6 տոկոս աճ է գրանցվել
Նմանատիպ
Բիթքոյնի արժեքը ժամերի ընթացքում ավելի քան 6 տոկոսով աճել է՝ հասնելով 61 դոլարի։ Այդ մասին վկայում են Binance հարթակի տվյալները։ Անցած գիշեր կրիպտոարժույթների արժեքը հասել էր 62 հազար դոլարի։
Ethereum կրիպտոարժույթն, օրինակ, վերջին օրերին շուրջ 10 տոկոսով թանկացել է։
Նշենք, որ շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի, բիթքոյնի արժեքը մինչև 50 հազար դոլար իջել էր։ Այսինքն՝ մոտ 18 տոկոսով արժեզրկվել էր կրիպտոարժույթների շուկան, ինչը 2021թ․-ից հետ արձանագրված ամենամեծ օրական անկումն էր։ Ինչպես գրել է Bloomberg-ը, անկումը տեղի է ունեցել բաժնետոմսերի համատարած էժան վաճառքի ֆոնին, ինչն էլ իր հերթին պայմանավորված է ԱՄՆ տնտեսության անկանխատեսելիությամբ։
Բացի այդ, Մերձավոր Արևելքում առկա աշխարհաքաղաքական լարվածությունը նույնպես մեծացրել է ներդրողների զգուշավորությունը։
Օգոստոսի 5-ին Ասիական-Խաղաղօվկիանոսյան շրջանի բորսաներում տեղի է ունեցել ֆոնդային ինդեքսների կտրուկ անկում։ Պատճառը, ըստ փորձագետների, բաժնետոմսերի մասսայական վաճառքն էր՝ բավականին ցածր գներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում