Ֆեդերացիայի բողոքն այնքան մեծ դեր չի ունենա, որքան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեինը․ «Ժողովուրդ»

Ֆեդերացիայի բողոքն այնքան մեծ դեր չի ունենա, որքան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեինը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկելու է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում։

«Ժողովուրդ» օրաթերթին իր աղբյուրներից պարզ դարձավ, որ ֆեդերացիայի բողոքն այդքան էլ մեծ դեր չի ունենա` որքան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բողոքի նոտան, որը պետք է բողոք հղի ՄՕԿ-ին (Միջազգային օլիմպիական կազմակերպություն), որպեսզի հաշվի առնվի այս բողոքը. թերևս սա էլ տեղի կունենա:

Մեր տեղեկությունների համաձայն՝ կառավարությունն արդեն մեսիջ է ուղարկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, որ պետք է բողոք ներկայացնել, որպեսզի առավել հստակ լինի դժգոհությունը։

«Ժողովուրդ» օրաթերթն ունի նաև տեղեկություններ, որ Արթուր Ալեքսանյանը որոշել է մինչև վերջ պայքարել և ոսկե մեդալ ստանալ։

Օգոստոսի 12-ին մարզիկները արդեն հետ են վերադառնալու Հայաստանի Հանրապետություն և սկսելու են իրենց բողոքի ձայնը բարձրացնել, առ այն, որ տեղի ունեցած մրցավարությունը անարդար է եղել. եթե անգամ օլիմպիական կոմիտեի բողոքը ոչ մի օգուտ չտա, մարզիկները պատրաստ են դիմելու Լոզանի մարզական դատարան և պայքարելու մինչև վերջ, որպեսզի հասնեն իրենց ուզած արդյունքին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում