X-ը չի օգտագործելու եվրոպացիների տվյալները արհեստական բանականության մեջ
Նմանատիպ
X (նախկինում` Twitter) կորպորացիան խոստացել է չօգտագործել եվրոպացի օգտատերերի սոցցանցերի տվյալներն ու բովանդակությունը՝ իր չաթ-բոտի՝ Grok-ի համար։ Բայց, միևնույն ժամանակ, ընկերությունը խոստացել է արհեստական բանականության ոլորտում համագործակցել եվրոպացի կարգավորիչների հետ։
Նախօրեին Իռլանդիայի Տվյալների պաշտպանության վարչությունն ու Եվրահանձնաժողովի համապատասխան մարմինը հայց են ներկայացրել դատարան՝ ընդդեմ X-ի՝ սոցցանցին մեղադրելով եվրոպացի օգտատերերի տվյալները առանց թույլտվության օգտագործելու մեջ։
Քանի որ X-ի շտաբը գտնվում է Իռլանդիայում, այդ երկրի հանձնաժողովն է առաջին հերթին կոչված՝ կարգավորելու ԵՄ-ում սոցցանցի գործունեությունը։
Տվյալների պաշտպանության հանձնաժողովը հայտարարել է, որ ողջունում է X-ի որոշումը՝ համագործակցել ԵՄ կարգավորիչների հետ և դադարել օգտագործել եվրոպացիների տվյալները՝ սեփական ԱԲ գործիքի՝ Grok-ի զարգացման նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում