Փարիզ-2024․ ազատոճային Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակչում է
10/08/2024 13:47
Նմանատիպ
Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի մրցումային վերջին օրը` օգոստոսի 10-ին, ըմբշամարտից Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 65 կգ քաշային ազատոճային Վազգեն Թևանյանը փայլուն հաղթանակ տարավ Վրաստանի ներկայացուցչի հանդեպ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Թևանյանը Վրաստանի ներկայացուցիչ Գոդերձի Ձեբիաշվիլիի հետ գոտեմարտում 11:0 հաշվով ժամանակից շուտ ջախջախիչ հաղթանակ է տարել։
Քառորդ եզրափակչում Թևանյանը կմրցի Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուլգա Թումուր Օչիրի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում