ԱՄՆ-ն մտադիր է Իսրայելին տրամադրել ևս 3,5 մլրդի ռազմական օգնություն
Նմանատիպ
Միացյալ Նահանգները մտադիր է 3,5 մլրդ տրամադրել Իսրայելին՝ ամերիկյան զենք ու զինամթերք ձեռք բերելու համար։ Այդ մասին հաղորդում է CNN -ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հինգշաբթի երեկոյան ԱՄՆ Պետդեպը Կոնգրեսին ծանուցել է, որ Ջո Բայդենի ադմինիստրացիան պլանավորում է «Իսրայել ուղարկել մի քանի միլիարդի ռազմական ֆինանսավորում»՝ այն միջոցներից, որը դեռևս ապրիլին օրենսդիրները հաստատվել էին։
Նշվում է, որ այդ միջոցները հրեաներին տալու են ԱՄՆ-ից առաջատար ռազմատեխնիկա և զենք-զինամթերք ձեռք բերելու հնարավորություն։
Ինչպես նշում է CNN-ը, Իսրայելը միանգամից զենք ու զինտեխնիկա ձեռք չի բերելու, քանի որ դրանք դեռևս հավաքման փուլում են։ Ըստ ամենայնի՝ ԱՄՆ-ից Իսրայել դրանց տեղափոխումը տեղի կունենա մի քանի տարիների ընթացքում։
Հուլիսի 24-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել ԱՄՆ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի համատեղ նստաշրջանին, որի ժամանակ Վաշինտոնին խնդրել է արագացնել ռազմական օգնության տրամադրումը։
Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Գազայում Իսրայելի, այսպես կոչված, «օպերացիան» կարող է արագ ավարտվել, եթե ՀԱՄԱՍ շարժումը ցած դնի զենքն ու ազատ արձակի գերիներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում