Apple-ը սկսել է iPhone 16-ի զանգվածային արտադրությունը
Նմանատիպ
iPhone 16 շարքի սմարթֆոնների զանգվածային արտադրության մեկնարկը տրված է։ Ինչպես հաղորդում է կորեական ET News-y, Apple ընկերությունը մտադիր է նոր մոդելները ներկայացնել սեպտեմբերին կայանալիք միջոցառմանը։
Ընկերության հարավկորեական գործընկերները՝ Samsung Display-ը և LG Display-ը, ըստ աղբյուրի, ընդլայնել են OLED էկրանների արտադրությունը։
Թողարկվելիք iPhone 16-երի ճշգրիտ թիվը հայտնի չէ, բայց կանխատեսվում է, որ շուրջ 90 միլիոն մոդել կարտադրվի։ Samsung Display-ը և LG Display-ը կորպորացիային սակայն, ինչպես նշում է աղբյուրը, պատրաստվում են Apple-ին տրամադրել 120 մլն էկրան։ Դրանց գերակշիռ մասը՝ 80 միլիոն-ը, կտրամադրի Samsung Display-ը։
Apple-ը, ըստ տարբեր աղբյուրների հրապարակումների, պատրաստվում է iPhone 16-ը ներկայացնել հաջորդ ամսվա ընթացքում՝ սեպտեմբերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում