Սարսափած եմ Գազայի հատվածում գտնվող դպրոցի վրա իսրայելական հարվածից․ Բորել
Նմանատիպ
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սարսափած է Գազայի հատվածում գտնվող դպրոցի վրա իսրայելական հարվածից՝ հավելելով, որ նման ջարդերը արդարացում չունեն։
«Սարսափած եմ Գազայի դպրոցի կադրերից, որին հարվածել է Իսրայելը, և որի հետևանքով զոհվել են տասնյակ պաղեստինցիներ: Վերջին շաբաթների ընթացքում առնվազն 10 դպրոց թիրախ է դարձել: Այս ջարդերը արդարացում չունեն», – գրել է Բորելը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ պաղեստինյան շտապ օգնության ծառայությունները հայտնել էին, որ իսրայելական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի Ալ-Թաբաին դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականները հավաքվել էին առավոտյան աղոթքի համար: Նախնական տվյալներով՝ զոհվել է 100 մարդ, որոնց թվում կանայք և երեխաներ։
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում գտնվող դպրոցին հարվածելու մասին՝ պնդելով, որ այնտեղ են գտնվում ՀԱՄԱՍ-ի գրոհայինները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում