«Ռոսատոմ»-ն ու ՄԱԳԱՏԷ-ն քննարկել են Կուրսկի ատոմակայանի անվտանգության հարցը
10/08/2024 19:02
Նմանատիպ
Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի Զինված ուժերի ձեռնարկած գործողությունների ֆոնին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի և «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի միջև: Այս մասին հայտնում են «Ռոսատոմ»-ից։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Կուրսկի ատոմակայանի անվտանգությունն ապահովելու խնդիը։
«Ռաֆայել Գրոսսին կարևորել է միջուկային անվտանգության սկզբունքների պահպանումը, ատոմակայանի ֆիզիկական ամբողջականության ապահովումը»,- նշված է «Ռոսատոմի» հաղորդագրությունում։
Ռոսատոմից հայտնում են նաև, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերահսկելու է Կուրսկի ատոմակայանի շուրջ իրավիճակը և միջազգային հանրությանը տեղեկացնելու է իրադարձությունների զարգացման մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում