Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
12/08/2024 08:12
Նմանատիպ
Օգոստոսի 12-ին, ժամը 02:02-ին գրանցվել է Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում