Իրանի փոխնախագահը հրաժարական է տվել
12/08/2024 12:29
Նմանատիպ
Իրանի նախագահի՝ ռազմավարական հարցերով տեղակալ և նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին տեղեկանում ենք նրա X սոցիալական հարթակի էջում արված գրառումից։
«Ես բավարարված չեմ աշխատանքիս արդյունքից։ Սա, ինչպես նաև մի շարք այլ խնդիրներ ստիպեցին շարունակել իմ ուղին համալսարանում», – գրել է նա:
2013-2021 թթ․ երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Զարիֆը հրաժարական է տվել պաշտոնավարելուց ընդամենը 10 օր հետո։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով Մոհամմադ Ջավադ Զարիֆն օգոստոսի 2-ին նշանակվել էր նախագահի՝ ռազմավարական հարցերով տեղակալ և նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում