Հայտնի է, թե Apple-ի արհեստական բանականության որ գործառույթները կլինեն վճարովի
Նմանատիպ
Apple-ը հնարավոր է Apple Intelligence-ի որոշ գործառույթներ դարձնի վճարովի՝ դրանց դիմաց գանձելով ամսական մինչև 20 դոլար։ Ինչպես գրում է 9to5Mac պարբերականը՝ վկայակոչելով Power On-ի վերջին տեղեկատվական թերթիկը, դա տեղի կունենա ոչ շուտ, քան երեք տարի անց։
Վերջերս կայացած WWD կոնֆերանսին Apple-ը ներկայացրել է Apple Intelligence-ի գործառույթների առաջին փուլը՝ ներառյալ թարմացված Siri-ն, Genmoji-ն, Image Playground-ը և մի շարք այլ գործառույթներ։
Չնայած այդ գործառույթները բավականին բարձր են գնահատվել, դրանք հիմնականում աշխատում են օգտատերերի սարքավորումների վրա։ Հաշվի առնելով այն, որ Apple-ն արհեստական բանականության հարցում մրցակցելու խնդիր չունի, ամեն դեպքում որոշում է կայացվել տարրական գործառույթների համար օգտատերերից գումար չգանձել։
Փորձագետ Մարկ Գուրմարի կանխատեսմամբ՝ Apple-ը կառաջարկի վճարել արհեստական բանականության ավելի բարդ գործառույթների համար։ Դրա համար, սակայն, ըստ նրա, կպահանջվի առնվազն երեք տարի։
Հիշեցնենք, որ Apple Intelligence-ն արհեստական բանականության հարթակ է, որը մշակել է Apple-ը։ Այն գործարկվել է 2024թ․ հունիսին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում