Կուրսկում ստեղծված իրավիճակի հետ կապված Պուտինը նոր հրահանգ է տվել
Նմանատիպ
Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի շրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:
ՌԴ Նախագահի խոսքով ՝ Կիևի ռեժիմն իր գրոհով փորձում է բարելավել բանակցային դիրքերն ապագայում։
«Ընդհանրապես ինչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել այն ռեժիմի հետ, որն անխտիր հարվածներ է հասցնում խաղաղ մարդկանց, քաղաքացիական ենթակառուցվածքներին կամ փորձում սպառնալիք ստեղծել միջուկային էներգետիկայի օբյեկտների համար։ Ինչ կարող ենք խոսել նրանց հետ»,-ընդգծել է նա։
Բացի այդ, ըստ Պուտինի, Ուկրաինան նպատակ ուներ դադարեցնել ռուսական զորքերի հարձակումը ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի և Նովոռոսիայի տարածքի ամբողջական ազատագրման ուղղությամբ։
«Այժմ պարզ է, թե ինչու էր Կիևի ռեժիմը հրաժարվում կարգավորման խաղաղ պլանին վերադառնալու մեր առաջարկներից, ինչպես նաև շահագրգիռ և չեզոք միջնորդների առաջարկներից։ Դատելով ամենից՝ հակառակորդն արևմտյան տերերի օգնությամբ կատարում է նրանց կամքը»,-նշել է Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերի մեկ այլ նպատակն է՝ երկպառակություն սերմանել, վախեցնել մարդկանց, ոչնչացնել ռուսական հասարակության միասնությունը, այսինքն՝ հարված հասցնել ներքաղաքական իրավիճակին։
«Գլխավոր խնդիրը պաշտպանության նախարարության առջև է՝ հակառակորդին դուրս մղել մեր տարածքներից և սահմանապահ ծառայության հետ համատեղ ապահովել պետական սահմանի հուսալի ծածկույթ»,- հայտարարել է Պուտինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում