Ալիևն ու Փաշինյանը խորամանկ խաղ են մտածել․ «Հրապարակ»
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ճանապարհների ապաշրջափակման կետը խաղաղության պայմանագրի տեքստից հանելու համար Նիկոլ Փաշինյանը մեծ ջանքեր է գործադրել՝ իր արեւմտյան մեկենասներին համոզելով, որ այդ կետը ներառելը կարող է դնել իր իշխանության տապանաքարը։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունները հայտարարեցին, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են հանել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից և հարցի քննարկումը տեղափոխել ավելի ուշ փուլ։ Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արեւմտյան գործընկերներին Փաշինյանը ներկայացրել է ներքին հարցումների արդյունքներ, համաձայն որոնց իր իշխանության վարկանիշը պատմական նվազագույնի է հասել: Նա բացատրել է, որ եթե այս մի զիջմանն էլ գնա այս փուլում, ապա դա կարող է երկրում իրավիճակի արտահերթ սրման բերել եւ այդ դեպքում` անգամ ամենափայլուն փիառն ու հեծանիվ-տոլմա շոուն չի փրկի եւ ՔՊ-ն չի կարող անգամ երազել իշխանության վերարտադրության մասին։
Եւ Արեւմուտքն ու մեր հարեւանները համաձայնել են հարցի նման լուծմանը: պայմանավորվել են կողմերի միջեւ կնքել մի ձեւական փաստաթուղթ, որում տեղ չի գտնի հիմնական կռվախնձորը` այն կթողնվի հետագա բանակցություններին: Դրանով մի կողմից՝ ցույց կտան, որ իրենք են գործընթացի «քավորը», ոչ թե Ռուսաստանը, մյուս կողմից՝ ամեն ինչ փորձելու են անել, որ Փաշինյանի իշխանությունը չերերա եւ 2026-ին վերարտադրվի, որպեսզի ավարտին հասցնեն ՌԴ-ին տարածքաշրջանից դուրս մղելու իրենց ծրագիրը։ Իրականում սա Հայաստանի համար վտանգավոր լուծում է, քանի որ գլխավոր հարցը մնում է չլուծված եւ սա պոտենցիալ սրացումների եւ անգամ պատերազմի հավանականությունը պահպանում է: Իսկ մեր դեպքում` մեծ վտանգներով է հղի, քանի որ մեր միամիտ հասարակությունը նորից խայծը կուլ կտա եւ առաջիկա ընտրություններին կաջակցի ՔՊ-ին` վերարտադրվել, չպատկերացնելով, որ «միջանցքի» թեման ընդամենը փոքր ինչ հետաձգվում է:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում