ՆԳՆ նախաձեռնությամբ՝ ՀՕՖ-ի պաշտպանության կենտրոնի երեխաներն այցելել են Սևանա լիճ
13/08/2024 16:25
Նմանատիպ
ՆԳ նախարարության ոստիկանության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 9-ին Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոնի երեխաներն այցելել են Սևանա լիճ։
ՆԳՆ ՀԱԱԳՎ Անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողների ուղեկցությամբ երեխաները շրջել են առափնյա տարածքում, լողացել լճում, ծանոթացել Ջրային պարեկային ծառայության նավերին։
Երեխաներին ներկայացվել են ջրային գոտիներում անվտանգության պահպանման կանոները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում