Գերասիմ Վարդանյանը պատրաստ է շարունակել մնալ անազատության մեջ՝ հանուն իր գաղափարի
Նմանատիպ
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանի հաղորդմամբ՝ դատարանը որոշումը հրապարակելու է վաղը՝ ժամը 14։00-ին։
Նրա խոսքով՝ Վարդանյանը պատրաստ է հոգեպես ու ֆիզիկապես՝ շարունակելու մնալ անազատության մեջ՝ հանուն իր գաղափարի։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Գերասիմ Վարդանյանը, Վ.Դ.-ի օժանդակությամբ, 5.000-ական ՀՀ դրամներ է փոխանցել ոմն Սուրիկին և գործով չպարզված այլ անձանց՝ ցույցերին մասնակցելու նպատակով։ Վարդանյանի շահերի պաշտպան Բենիկ Գալստյանն էլ իր հերթին ավելի վաղ հայտարարել է․ «Առկա չէր որևէ փաստական տվյալ, ինչը կհաստատեր, որ իմ պաշտպանյալը կատարել է որևէ տեսակի հանցավոր արարք»։
Պաշտպանյալը դատարանի որոշումը որակել էր ապօրինի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում