Շուրջ 70 միլիոն դրամ՝ 15 երգի ձայնագրության նորացման համար․ «Հրապարակ»
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արձակուրդի մեջ գտնվող քաղաքապետ Տիգրան Ավինյանին փոխարեն քաղաքապետի պարտականությունները կատարող, քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի կարգադրությամբ օրերս քաղաքապետարանի բյուջեից 69 մլն․ 989 հազար 474 դրամ է հատկացվել 15 երգերի նորացված ձայնագրությունների, ինչպես նաև մեկ նոր երգի ստեղծման համար։
Որոշման մեջ մասնավորապես նշված է․ «Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով, Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 08 բաժնի, 02 խմբի, 04 դասի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման 4639 «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված գումարներից «Կոմբինատ Փրոդաքշն» ՍՊԸ-ին հատկացնել 69 989.474 (վաթսունինը միլիոն ինը հարյուր ութսունինը հազար չորս հարյուր յոթանասունչորս հազար) հազ. դրամ՝ Երևան քաղաքի 2024 թ. տոնակատարություններին նվիրված 15 սիրված երգերի նորացված կատարումների ձայնագրությունների, ինչպես նաև մեկ նոր երգի իր տեսահոլովակով ստեղծման ծրագրի համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով»:
Տպավորություն է, թե Երեւանի քաղաքապետարանը հորով- մորով է արել Երեւանի աղբահանության եւ մնացած խնդիրները, մնացել է «սարի սմբուլը»՝ Երեւանի ծննդյան տոնական երգերի թարմացումը, որոնց համար քաղաքային բյուջեից շուրջ 70 մլն․ է հատկացվելու։
Սրան ոմանք այլ որակում են տալիս` անվանելով պետական միջոցների «լվացք»:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում