Google-ը թողարկել է երկու էկրանով հեռախոս
Նմանատիպ
Google ընկերությունը ներկայացրել է ծալվող Pixel 9 Pro Fold սմարթֆոնը։ Այդ մասին հաղորդում է 9to5Google հարթակը։
Նորույթը ստացել է արտաքին 6,3 դյույմանոց OLED էկրան՝ 1080×2424 պիքսելանոց և 120 Հ հաճախականությամբ։Ներքին էկրանը 8 դյույմանոց է՝ LTPO, OLED տիպի և ունի 2076×2152 պիքսել հստակություն։
Նոր մոդելը դիզայնի շոնհիվ ավելի թեթև ու հարմար է օգտագործման համար։ Քաշը մինչև 257 գրամ է, փակ վիճակում հաստությունը՝ 10․5 կամ 5,1 մմ։
Աղբյուրը գրում է, որ Pixel 9 Pro Fold-ն ԱՄՆ-ում վաճառվող ամենաբարակ սմարթֆոնն է։ Միևնույն ժամանակ, Չինաստանում կան ավելի բարակ մոդելներ, օրինակ՝ Honor Magic V3-ը և Xiaomi Mix Fold 4-ը։
Բնութագրերով Pixel 9 Pro Fold-ը կրկնում է Pixel 9 Pro-ին՝ օժտված լինելով Google Tensor G4 չիպով, 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 256 կամ 512 ԳԲ հիշողությամբ։ Նորույթի մարտկոցի հզորությունը 4650 մԱ*ժ է։
48 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկը հագեցած է լայնաանկյուն մոդուլով։ Բացի այդ, նորույթը երկու տեսախցիկների հետ էլ ունի սելֆի-տեսախցիկ՝ յուրաքանչյուրը 10 մեգապիքսելանոց։
Մի շարք հատկությունների շարքում Pixel 9 Pro Fold-ն առանձնանում է մատնահետքի սքաների առկայությամբ, արբանյակային կապի աջակցությամբ, Google AI-ի արհեստական բանականության գործառույթների առկայությամբ, ինչպես նաև հետագա յոթ տարիներին ծրագրային ապահովմամբ։
Pixel 9 Pro Fold-ը վաճառքի կլինի սեպտեմբերի 4-ից, գինը կսկսվի 1799 դոլարից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում