Երևանում առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել
Նմանատիպ
Այսօր՝ օգոստոսի 15-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 16 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը։
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Գայանե Կ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հատվածի հետքեր և պարանոցը կտրած է: Բնարկարանում հայտանբերվել է նաև խոհանոցային դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր:
Ըստ տեղեկությունների՝ սպանություն կատարողը սպանվածի 26-ամյա որդին է, ով հոգեկան խնդիրներ է ունեցել և հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոններից մեկում, երեկ էլ ուզեցել են նրան տեղափոխել հոգեկան առողջության կենտրոն, սակայն չեն կարողացել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում