Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածը Հայոց պատմության նոր դասագրքում կփոփոխվի
16/08/2024 12:28
Նմանատիպ
«Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի հետ կապված եղել են որոշ անհանգստություններ ու մտահոգություններ թեմաների վերնագրերից մեկում «բռնակցում» բառը օգտագործելու վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:
«Ստացել ենք տարբեր անհանգստություններ արտահայտող ահազանգեր, որից հետո հեղինակային խմբի հետ աշխատանք է իրականցվել, առաջարկվել է վերանայել այդ մոտեցումը, արդյունքում հեղինակային խումբը վերնագիրը վերանայել է և համապատասխանեցրել այն ձևակերպումներին, որը ունենք «Հայոց պատմություն» առարկայի առարկայական ծրագրում: Այս պահին դասագրքի խմբագրված տարբերակն ուղարկվել է ԴՇՀ, որից հետո փոփոխված տարբերակը կտեղադրվի կայքում և կուղարկվի տպագրման»,-ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում