Ամերիկյան նավթային ընկերությունն ընդլայնում է իր ներկայությունը Ռուսաստանում
Նմանատիպ
Աշխարհում խոշորագույն՝ ամերիկյան նավթահանող SLB կորպորացիան ընդլայնում է իր ներկայությունը Ռուսաստանում՝ արևմտյան մրակիցների դուրս գալուց հետո։ Այդ մասին գրում է Financial Times-ը։
Տեխասում գործող ընկերությունը 2023թ․ հուլիսին խոստացել է դադարեցնել Ռուսաստանին արտադրանքի և տեխնոլոգիաների մատակարարումները, մինչդեռ SLB-ն, աղբյուրի տեղեկություններով, շարունակել է արտահանել ապրանքներ՝ տարբեր վայրերից։ 2023թ․ օգոստոսից այն ՌԴ է արտահանել ընդհանուր 14,5 մլն դոլարի ապրանք, որից 2,2 մլն-ի տեխնիկա՝ արտադրված հենց SLB–ում կամ դուստր ընկերությունում։
Ամերիկյան ընկերությունը, չնայած հրապարակմանը, հրաժարվել է մեկնաբանություն տալ։
Ինչպես ավելի վաղ լրատվամիջոցին ասել էր ընկերության ղեկավար Օլիվյե լե Պյոշը, ընկերությունը դեռևս մտադիր չէ դուրս գալ ռուսական շուկայից՝ չնայած Արևմուտքից ուժեղացող ճնշմանը։ Նա նաև ասել էր, որ ՌԴ-ում բաժնետոմսերը վաճառելու մտադրություն չունի։
Համաձայն լրատվամիջոցի ունեցած տեղեկությունների, որոնք հիմնված են ԱՄՆ կարգավորող մարմինների տվյալների վրա, 2023թ․ ՌԴ-ում տեղի ունեցած օպերացիայի արդյունքում, ընկերության եկամուտները ՌԴ-ում, որտեղ աշխատում են 9000 աշխատակիցներ, կազմել է 1,65 մլրդ դոլար։ SLB-ի ակտիվները ՌԴ-ում 2023-ին գնահատվել են 600 մլն դոլար։
Ընկերությունը, որ հիմնվել է 1926 թվականին, գործունեություն է ծավալում աշխարհի 120 երկրներում, որտեղ ունի 100 000 աշխատակից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում