ԵՄ ներմուծվող չինական բիոդիզելի վրա մինչև 36,4 տոկոս մաքսատուրք է սահմանվել

ԵՄ ներմուծվող չինական բիոդիզելի վրա մինչև 36,4 տոկոս մաքսատուրք է սահմանվել

Եվրամիությունը ժամանակավոր՝ 12,8-36,4 տոկոս մասքատուրք է սահմանել Չինաստանից ներմուծվող բիոդիզելի վրա։ Այդ մասին նշված է Եվրահանձնաժողովի որոշման մեջ, որը հրապարակվել է ԵՀ-ի պաշտոնական ամսագրում։

Համաձայն դրա՝ Չինաստանից ներմուծվող դիզելային արտադրանքի վրա տարբեր սահմանաչափերով տուրքեր են դրվել՝ ներառյալ նաև բուսական, կենդանական ծագման ապրանքները։

Հիշեցնենք, որ հուլիսին Եվրահանձնաժողովը սահմանել էր մաքսատուրքեր նաև չինական արտադրության էլեկտրամոբիլների վրա, ինչն ավելի էր սրել Պեկինի և Բրյուսելի հարաբերությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում