ԱՄՆ-ն չգիտի, թե ինչպես կպատասխանի Ռուսաստանը՝ Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈւ գործողությանը․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն չգիտի, թե ինչպես կպատասխանի Ռուսաստանը՝ Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈւ գործողությանը․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն չգիտի, թե ինչպես կպատասխանի Ռուսաստանը՝ Կուրսկի շրջանում Ուկրաինայի Զինված ուժերի գործողությանը։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Դժվար է կռահելը, մենք չենք կարող վստահաբար ասել, թե ինչ կանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,-նշել է նա:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնն ուշադիր հետևում է ռուսական զորքերի տեղաշարժերին: Սակայն նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի կարծիքով Ուկրաինան կկարողանա իր վերահսկողության տակ պահել Կուրսկի շրջանի տարածքները:

«Ես չեմ կարող և չեմ խոսի Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների մասին, պարզապես ի վիճակի չեմ դա անել։ Ես չեմ կարող դատել նրանց մտադրությունների և վերջնական նպատակների, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու հնարավորությունների մասին»,-եզրափակել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում