Կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերին պատկանող ռմբակոծիչը

Կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերին պատկանող ռմբակոծիչը

Երեկ՝ օգոստոսի 15-ին, Իրկուտսկի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերին պատկանող Տու-22Մ3 ռմբակոծիչը։ Ինքնաթիռի կործանումը հաստատել են ՌԴ ՊՆ-ից։

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ինքնաթիռը պլանային թռիչք է իրականացրել։ Անձնակազմը կարողացել է կատապուլտվել և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը, նախքան կործանվելն ինքնաթիռը սկսել է օդում այրվել։

ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռի կործանման վայրում որևէ ավերածություն չի եղել և ոչ մի քաղաքացի չի տուժել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում