Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին
17/08/2024 08:53
Նմանատիպ
Երևանի առանձին հատվածներում оգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-18-ին, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-21մ/վ արագությամբ։
Մարզերում օգոստոսի 18-ին և 20-ին կեսօրից հետո, 17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Օգոստոսի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 17-18-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 17-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում