BMW-ն չինական շուկայից հետ կկանչի շուրջ 1,3 մլն ավտոմեքենա
17/08/2024 11:39
Նմանատիպ
BMW ընկերությունը չինական շուկայից հետ կկանչի շուրջ 1,3 մլն ավտոմեքենա։ Ինչպես հայտնում է Չինաստանի շուկայի կարգավորման պետական մարմինը, պատճառն անվտանգության բարձիկների հետ կապված խնդիրն է։
Ինչպես պարզաբանել է գերատեսչությունը, այդ մոդելների մի մասը հավաքվել էին տեղում՝ Չինաստանում, մյուս մասը ներմուծվել էր։
Թերություններ հայտնաբերվել են -1-6 սերիայի, ինչպես նաև X1, X3, X4, X5 и X6 մոդելներում, որոնք արտադրվել են 2003-2018թթ․։
Մատնանշված թերությունը, ինչպես նշում է աղբյուրը, կարող է շարքից հանել անվտանգության բարձիկների ինֆլյատորը։ Նրա բեկորները կարող են վնասել վարորդին ու ուղևորներին։
Արտադրող ընկերությունը ավտոտերերին առաջարկում է անվճար փոխել թերությունով մասը, եթե ապացուցվի, որ այդ խնդիրն իրոք առկա է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում