Իրանը պատրաստ է իր տարածքով տեղափոխել ռուսական գազը․ Ջալալի

Իրանը պատրաստ է իր տարածքով տեղափոխել ռուսական գազը․ Ջալալի

Իրանը շահագրգռված է աշխատել Ռուսաստանի հետ և իր տարածքով անցկացնել ռուսական գազը։ Աստրախանում ընթացող Կասպիական ֆորումի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասել է ՌԴ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին։

«Մենք հետաքրքրված ենք աշխատել Ռուսաստանի հետ․ նաև պատրաստ ենք Իրանի տարածքով անցկացնել ռուսական գազը»,-մասնավորապես շեշտել է նա։

Ջալալին նաև պարզաբանել է, որ 2023թ․ Ռուսաստանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում կատարած ներդրումների ծավալով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում