ԱՄՆ-ի ռազմական մատակարարումները Գերմանիային ու Իտալիային անհանգստացրել են թուրքերին
Նմանատիպ
ԱՄՆ-ի, Իտալիայի ու Գերմանիայի միջև ռազմական նոր համագործակցությունը խորապես անհանգստացրել է թուրքական լրատվամիջոցներին։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Գերմանիային «Patriot» զենիթահրթիռային ՀՕՊ համալիրների վաճառքին։ Գործարքի արժեքը 5մլրդ դոլար է։
Պետդեպից ընդգծել են, որ այդ մատակարարումները կծառայեն ԱՄՆ արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության շահերին, ինչպես նաև կուժեղացնեն Գերմանիայի՝ ներկայիս և ապագա սպառնալիքներին արձագանքելու կարողությունը:
«Հրթիռների վաճառքը չի փոխի ուժերի հիմնական հավասարակշռությունը տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության մեջ։
Թուրքական ԶԼՄ-ներն ընդգծում են, որ Թուրքիան, թեև Իտալիայի ու Գերմանիայի նման նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն Վաշինգտոնն Անկարային այդպս էլ չվաճառեց գերժամանակակից F-35 կործանիչները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում