Գազայի հատվածում վիճակը ճգնաժամային է․ ջուր չկա, հիվանդանոցները փակվում են 

Գազայի հատվածում վիճակը ճգնաժամային է․ ջուր չկա, հիվանդանոցները փակվում են 

Գազայի հատվածում գտնվող գլխավոր հիվանդանոցներից մեկը ստիպված է դադարեցնել աշխատանքը․ վառելիքի բացակայության պատճառով անհնար է դարձել էլեկտրագեներատորների աշխատանքը։ Այդ մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով հիվանդանոցի տնօրենին։

«Ալ-Ավդա» հիվանդանոցի տնօրեն Մոհամմեդ Սալեհի խոսքով՝ բուժհաստատությունը կդադարեցնի գործունեությունը 24 ժամվա ընթացքում, եթե գեներատորի աշխատանքի համար վառելիք չստանա։

«Բոլոր վիրահատությունները՝ թվով 56, հետաձգվել են։ Եթե առաջիկա 24 ժամվա ընթացքում վառելիք չհասցվի, ապա հիվանդների վիճակն էլ ավելի կբարդանա, բորբոքային պրոցես կզարգանա»,- Սալեհի ահազանգը փոխանցում է Al Jazeera-ն։ Նրա խոսքով՝ կեսարյան հատումները նույնպես կանգնեցվել են։

Հեռուստաալիքը հաղորդում է, որ  «Քամալ Ադվան» հիվանդանոցում նույնպես նույն պատկերն է՝ վառելիքի ու դեղորայքի բացակալության պատճառով անելանելի վիճակ է ստեղծվել։

Գազայի հատվածում՝ հատկապես հարավում սրվում է նաև ջրի խնդիրը։ Аl Jazeera-ի հաղորդմամբ՝ իսրայելցի զինվորականները քանդում են ջրամբարները, պոմպերն ու խողովակաշարերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում