WhatsApp-ում կասկածելի հաղորդագրությունները կարգելափակվեն

WhatsApp-ում կասկածելի հաղորդագրությունները կարգելափակվեն

WhatsApp-ի մշակողները նախատեսում են մեսենջերում ավելացնել անծանոթ օգտատերերից ստացված հաղորդագրությունները։ Ինչպես հաղորդում է WABetaInfo հարթակը, անհայտ օգտատերերից ստացված հաղորդագրություններն արգելափակելու գործառույթը  հայտնաբերվել է WhatsApp-ի բետա տարբերակում՝ Android 2.24.17.24 մոդելում։

Նորամուծությունը թույլ կտա օգտատերերին ավտոմատ կերպով արգելափակել հաղորդագրությունները, եթե դրան ծավալը գերազանցի սահմանված շեմը։

Այդ գործառույթը, ըստ հարթակի, ուղղված է օգտատերերին անցանկալի, հնարավոր վտանգ պարունակող հաղորդագրություններից, ինչպես նաև սպամից պաշտպանելուն։

Ներկա դրությամբ WhatsApp-ում օգտագործվում են ավտոմատացված գործիքներ՝ կասկածելի ու մասսայական հաղորդագրությունները հայտնաբերելու համար։

Նոր գործառույթն օգտատերերին կտա բարձրացնել պաշտպանության մակարդակը՝ նվազեցնելով նաև ֆիշինգի ենթարկվելու և վնասակար ծրագրերով սարքավորումը վարակելու վտանգը։

Անծանոթ օգտատերերից ստացված հաղորդագրություններն արգելափակելու գործառույթը դեռևս մշակման փուլում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում