Հնդկաստանը հրետանային հնացած համակարգերը կփոխարինի հաուբիցներով
19/08/2024 15:35
Նմանատիպ
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը 155 մմ տրամաչափի 400 հաուբից ձեռք բերելու մասին տենդեր է հայտարարել։ Ինչպես հաղորդում է ANI գործակալությունը, նպատակը հին հրետանային համակարգերը դրանցով փոխարինելն է։
Աղբյուրը նշում է, որ հաուբիցները պարտադիր տեղական՝ հնդկական արտադրության պետք է լինեն։ Տենդերին կմասնակցեն ռազմարդյունաբերական ոլորտի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են՝ Bharat Forge-ն, Larsen and Toubre-ն, Adani и Ordnance Factory Board-ն և այլն։ Հաուբիցների մատակարարումը նախատեսվում է ավարտվել 2042 թվականին։
Վերջին տարիներին, Հնդկաստանի ՊՆ-ն կնքել է տեղական արտադրության, 155 մմ-ոց հաուբիցների գնման արդեն չորս պայմանագիր։ Դրանք նախատեսվում է տեղակայել Պակիստանի և Չինաստանի հետ սահմանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում