Windows 11-ում ավելացվել է գործառույթ, որը սպասված է շուրջ 30 տարի
Նմանատիպ
Мicrosoft կորպորացիան հայտարարել է Windows 11-ի վերջին տարբերակներում FAT32 բաժնի բովանդակության չափը 32 ԳԲ-ից 2 ՏԲ-ի հասցնելու մասին։ Նշված սահմանափակումը Windows-ում առկա էր վերջին 30 տարիներին։
Չնայած արհեստական սահմանափակումներին, Windows-ի համակարգերը հնարավորություն էին տալիս կարդալ մեծածավալ նյութերը FAT32-ի օգնությամբ, եթե անգամ դրանք ստեղծված էին այլ մեթոդներով կամ այլ օպերացիոն համակարգերով։ Հիմա Windows 11-ի օգտատերերը կարող են մինչև 2 ՏԲ-ի չափով բաժիններ ստեղծել FAT32-ում։
Բացի այդ, Canary ալիքում արդեն կա նաև թարմացված Windows Sandbox Client թարմացված տարբերակը, որը ենթադրում է նոր գործառույթներ՝ ներառյալ հասանելիություն թղթապանակներին ու հրամանների տողին։
Microsoft-ը նաև հայտարարել է դիագնոստիկական տվյալների փոխանցման համար նախատեսված ֆոնային թեստերի մասին, ինչը կօգնի ընկերությանը կապի որակի բարելավման հարցում։
Փոխանցվող տվյալների օրական ծավալը չի կարող գերազանցել 10 ՄԲ-ը և կարող են ուղարկվել միայն Ethernet-ի օգնությամբ կամ Wi-Fi-ով՝ առանց տրաֆիկի սահմանափակումների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում