Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման համաձայնագիրը. Լավրով
Նմանատիպ
«Ռուսաստանի համար անհասկանալի է, թե ինչու է Երևանը սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը»,- այս մասին Ռուսաստանի առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզի հաղորդակցություններին, ապա Հայաստանի ղեկավարությունն է, որ սաբոտաժի է ենթարկում նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը, որի տակ դրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը»,- ասել է Լավրովը։
Ըստ Լավրովի՝ դժվար է հասկանալ, թե ինչն է այդ մոտեցման հիմքում։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն այսօր էլ մնում են լիովին արդիական։
Հետևեք մեզ նաև Telegram-ում