Ուկրաինայի գործողությունը Կուրսկում սարսափելի գին ունի․ Լվովի քաղաքապետ

Ուկրաինայի գործողությունը Կուրսկում սարսափելի գին ունի․ Լվովի քաղաքապետ

Ուկրաինայի Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը մեկնաբանել է Ուկրաինայի Զինված ուժերի հարձակումը Կուրսկի մարզի վրա:

Քաղաքապետի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունն «իր սարսափելի գինն ունի»։

«Պետք է դա գիտակցել և հիշել նրանց, ովքեր այդ գործողության համար վճարում են»,-հայտարարել է նա՝ միաժամանակ հրապարակեպով ուկրաինացի զինվորականների հուղարկավորության լուսանկարները:

Նշենք, որ ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Կուրսկի ուղղությամբ Ուկրաինան երկու շաբաթվա ընթացքում կորցրել է ավելի քան 3460 զինվորական: Միայն անցած օրվա ընթացքում տարածաշրջանում զոհվել է ավելի քան 300 ուկրաինացի զինծառայող։

Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են նաև 50 տանկ, հետևակի 25 մարտական մեքենա, 45 զրահամեքենա, 262 մարտական զրահապատ մեքենա, 115 մեքենա, զենիթահրթիռային համալիրների 5 արձակման կայան և համազարկային ռեակտիվ կրակի համակարգերի 7 արձակման կայան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում