Աշնանը Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպե՞ն. «Փաստ»
Նմանատիպ
«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախյան հակամարտության ու բանակցային գործըթացի ողջ ընթացքում, առավել ևս 2018 թվականի իշխանափոխությունից հետո երկու երկրների խորհրդարանները շփման առանձնակի եզրեր չեն ունեցել, առավելագույնը ԵԽԽՎ-ում կամ այլ հարթակներում միմյանց դեմ հայտարարություններ անելն ու իրար մեղադրելն է եղել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն աշնանը Հայաստանն ու Ադրբեջանը հնարավոր է՝ ակտիվացնեն խորհրդարանական դիվանագիտությունը։
Հիշեցնենք, որ այս տարի մարտի 22ին առաջին անգամ Ժնևում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանի ու Սահիբա Գաֆարովայի հանդիպումը, ինչը հայկական կողմը կառուցողական էր որակել։ Արդեն մայիսի 17ին նույն Ժնևում Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում կայացել էր երկրորդ հանդիպումը։ Հայկական և ադրբեջանական կողմերը մանրամասներ չէին հայտնել հանդիպումից, այդուհանդերձ, մեր աղբյուրների փոխանցմամբ, բարձրացվել են հուզող բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող գերիների։
«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, առաջիկայում նման հանդիպումներն ավելի ինտենսիվ են դառնալու։ Խորհրդարանական մեր աղբյուրը հայտնում է, որ, նախնական պայմանավորվածության համաձայն, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին դարձյալ Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում