Մոսկվան հուսով է, որ Երևանը ԵԱՏՄ-ից չի հրաժարվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով
20/08/2024 11:16
Նմանատիպ
Երևանին ձեռնտու է ԵԱՏՄ-ում լինելը, Մոսկվան հուսով է, որ Երևանը ԵԱՏՄ-ից չի հրաժարվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն ներդրումներ և «լուսավոր ապագա» են խոստանում, իսկ թե ինչ է ստացվում դրանից, բոլորը շատ լավ գիտեն»,- նշել է նա։
«Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Ակնհայտը դիտարկելու համար պետք չէ տնտեսության կամ քաղաքականության ոլորտի փորձագետ լինել. մեծ մասամբ հենց դրա շնորհիվ է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են ցուցադրում, ինչով քչերը կարող են պարծենալ»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում