Apple-ն ամենաթանկարժեք սմարթֆոնների արտադրությունը տեղափոխում է Հնդկաստան․ Bloomberg

Apple-ն ամենաթանկարժեք սմարթֆոնների արտադրությունը տեղափոխում է Հնդկաստան․ Bloomberg

2024թ․ Apple ընկերությունը iPhone – Pro и Pro Max-ի  ավելի թանկարժեք մոդելները կարտադրի Հնդկաստանում։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ընկերության հիմնական գործընկերը՝ թայվանական Foxconn Technology Group-ը, մի քանի շաբաթվա ընթացքում Հնդկաստանում կանցնի սմարթֆոնների հավաքմանը։

Foxconn-ը Հնդկաստանի Թամիլանդ նահանգում գտնվող իր մի քանի հազար աշխատակիցների արդեն սկսել է սովորեցնել, որպեսզի հնարավորինս շուտ թողարկեն iPhone 16 Pro-ի և Pro Max-ի առաջին մոդելները։

Բացի այդ, ինչպես նշել են գործակալության աղբյուրները, Apple-ի սմարթֆոնների հավաքմանն ապագայում հնարավոր է միանան նաև ընկերության այլ գործընկերներ ևս՝ թայվանական Pegatron-ի հնդկական մասնաճյուղը, ինչպես նաև հենց Հնդկաստանում գործող Tata Group-ը։

Հնդկաստանում iPhone-ի հավաքման գործընթացը լուրջ քայլ կլինի այդ երկրում Apple-ի զարգացման առումով։ Լրատվամիջոցը նկատում է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի քաղաքականության շնորհիվ 2021թ․ այդ երկրում դրվեց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության հիմքը։ Մինչև հիմա ամերիկյան տեխնոլոգիական հսկան իր սմարթֆոնների զգալի մասն արտադրում է Չինաստանում, բայց Վաշինգտոնի և Պեկինի միջև լարվածության աճին զուգընթաց՝ փորձում է դիվերսիֆիկացնել արտադրությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում