Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ տանկերներ կարտադրեն
Նմանատիպ
Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ ժամանակակից տանկերներ կթողարկեն, ինչը թույլ կտա զգալի մեծացնել էներգառեսուրսների մատակարարման ծավալը դեպի համաշխարհային շուկաներ։ Այդ մասին, ТАСС գործակալության հաղորդմամբ, ՌԴ նախագահ Վ․ Պուտինը հայտարարել է Ադրբեջանի նախագահի հետ ուենցած համատեղ մամուլի ասուլիսին։
«Ռուսական միացյալ նավաշինական կորպորացիան Բաքվի նավաշինական գործարանի հետ համատեղ անցնում է գետ-ծով դասի ժամանակակից տանկերների արտադրությանը՝ նավթամթերք տեղափոխելու համար։ Դրանց օգտագործումը՝ այդ թվում Կասպից, Ազովի և Սև ծովերում հնարավորություն կտա էականորեն մեծացնել էներգառեսուրսների մատակարարումը համաշխարհային շուկաներ»-ասել է Պուտինը։
Բացի այդ, ՌԴ նախագահը շեշտել է, որ Ադրբեջանի հետ նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման համատեղ պլաններ ունեն։
«Այդ նախագիծը թույլ կտա դուրս գալ Հնդկական օվկիանոսի ափ, ինչպես նաև երթուղիներն օգտագործել փոխադարձ շահի և հետաքրքրությունների շրջանակում»,-Պուտինի խոսքերը փոխանցում է գործակալությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում