Facebook-ի ամսական լսարանը հասել Է 1,35 միլարդի նշագծին

Facebook-ի այն օգտատերերի թվաքանակը, ովքեր ամսական թեկուզ մեկ անգամ մտնում են այդ սոցիալական ցանց, հասել է 1,35 միլիարդի՝ անցյալ տարվա ցուցանիշների համեմատ ավելանալով 14 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է 2014 թվականի երրորդ եռամսյակի վերաբերյալ ընկերության հաշվետվության մեջ:

Բացի այդ, այն օգտատերերի թիվը, ովքեր ամեն օր օգտվում են այդ սոցցանցից, հասել է 864 միլիոնի, ինչը 19 տոկոսով ավելի է անցյալ տարվա համեմատ: Ընդսմին 703 մլն օգտատերեր սոցցանցից ամեն օր օգտվում են իրենց շարժական սարքերով, իսկ շարժական սարքերով Facebook-ի հավելվածն օգտագործող մարդկանց ընդհանուր թիվը հասել է 1,12 միլիարդի նշագծին, ինչը 29 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի:

Ընկերության հասույթը այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է 3,2 մլրդ դոլար՝ անցյալ տարվա համեմատությամբ ավելանալով 59 տոկոսով:

Ընկերության արժեքը սեպտեմբերին կազմել է 201,6 մլրդ դոլար, ինչի արդյունքում, ըստ Bloomberg գործակալության տվյալների, ամերիկյան ընկերությունը մեծությամբ 22-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում՝ առաջ անցնելով Toyota Motor-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում