TON կրիպտոարժույթը մեկ շաբաթում 10 տոկոսով թանկացել է
Նմանատիպ
Toncoin կրիպտոարժույթը մեկ շաբաթվա ընթացքում 10 տոկոսով թանկացել է։ Համաձայն CoinMarketCap հարթակի տվյալների՝ կրիպտոշուկայի կապիտալիզացիայի ընդհանուր ծավալն աճել է 4,3 տոկոսով՝ հասնելով 2․14 տրիլիոն դոլարի։
TON էկոհամակարգի թողարկած նախագծերը մեծ թվով մարդկանց են սկսել հետաքրքրել։ Ըստ rbc.ru-ի՝ դա կապված է Telegram մեսենջերում առաջարկվող մինի հավելվածների հետ։
Առաջինն այդ շարքի հավելվածներից Notcoin խաղային հավելվածն էր։ Խաղի լսարանը կես ամսվա ընթացքում հասել է 35 մլն-ի։ Notcoin-ի կապիտալիզացիան հասել է 1,1 մլրդ դոլարի, իսկ օրական առևտուրը կազմում է 165 մլն դոլարի։
Notcoin-ից անմիջապես հետո բարձրացել է նաև Hamster Combat-ի և Blum-ի լսարանը։ Հիմա նաև մեծ հետաքրքրություն են սկսել ցուցաբերել Dogs-ի ու Сatizen-ի նկատմամբ։
Dogs տոկենի թողարկումը և առևտրի մեկնարկը նախատեսված էր այսօր՝ օգոստոսի 20-ին, բայց հետաձգվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում