Բայդենը հավանություն է տվել ԱՄՆ-ի միջուկային գաղտնի պլանին
21/08/2024 11:24
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2024թ․ մարտին հավանություն է տվել Միացյալ Նահանգների գաղտնի միջուկային ռազմավարական պլանին, որն ուղղված է Չինաստանի ատոմային արսենալը զսպելուն։ Այդ մասին հաղորդում է The New York Times-ը։
Նման փաստաթղթի ընդունումը կապված է Պենտագոնի առաջարկի հետ, ըստ որի՝ առաջիկա տասնամյակի ընթացքում Չինաստանն իր պաշարներով ու չափերով մրցակցելու է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ։ Ինչպես նշում է լրատվամիջոցը, Բայդենը նաև հրահանգ է տվել նախապատրաստվել Ռուսաստանի ու Չինաստանի հետ հնարավոր միջուկային ընդհարմանը։
2023թ․ հուլիսին էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն էր համոզմունք է հայտնել, որ Չինաստանը 2035թ․ նախատեսում է 1500 հրթիռ ձեռք բերել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում