OpenAI ընկերությունն ընդլայնում է հանրահայտ լրատվամիջոցների հետ համագործակցությունը
Նմանատիպ
OpenAI ընկերությունը հայտարարել է Condé Nast-ի հետ գործընկերային հարաբերությունների մեկնարկի մասին։ Վերջին մի քանի ամիսներին OpenAI-ն նմանատիպ համաձայնագրեր է կնքել Time-ի, Financial Times-ի, Business Insider-ի, Le Monde-ի և այլ հանրահայտ լրատվամիջոցների հետ։
Չնայած գործընկերային հարաբերությունները մեդիաների հետ անհրաժեշտ են արհեստական բանականության մոդելների ուսումնասիրության, կիրառման համար, որոշ մեդիակորպորացիաներ հայց են ներկայացրել դատարան՝ հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրների պատճառով։
OpenAI-ի գլխավոր տնօրեն Բրեդ Լայթքեպը հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է աշխատել Condé Nast-ի և այլ լրատվամիջոցների հետ, որպեսզի «հիմնավորի, թե որքան մեծ դեր է խաղում արհեստական բանականությունը նորությունները հայտնաբերելու ու տեղ հասցնելու գործում»։
Ըստ նրա՝ ԱԲ-ն օգնում է պահպանել հստակությունը, ինչպես նաև հաշվետվողականությունը։
«Նորություններն ու թվային ԶԼՄ-ները լրջագույն խնդիրների են բախվել վերջին տասնամյակում, քանի որ բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ զրոյացրել են բովանդակություն մոնետիզացնելու՝ լրատվամիջոցների հնարավորությունները։ OpenAI-ի հետ մեր համագործակցությունը կսկսի մասամբ կոմպենսացնել այդ եկամուտը»,-ասել է Condé Nast-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Լինչը։
Հիշեցնենք, որ հուլիսին OpenAI-ն թողարկել է արհեստական ինտելեկտի վրա հիմնված իր SearchGPT որոնողական համակարգը։
Երեքշաբթի ընկերությունը հայտարարել է, որ համագործակցություն է սկսում լրատվությամբ զբաղվող գործընկերների հետ՝ իր SearchGPT-ի արտադրողականության, դիզայնի հետ կապված կարծիքներ ստանալու, հավաքելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում