«Արևմտյան Նեղոս»-ով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 58-ի
Նմանատիպ
Օգոստոսի 21-ի դրությամբ Հայաստանում «Արևմտյան Նեղոս» հիվանդությամբ վարակման 58 դեպք է հայտնաբերվել։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։
«Հոսպիտալացված է բուժառուներից 41-ը․ նրանց վիճակը միջին ծանրության է։ Ավելի ծանր է 4-ի վիճակը։ Այս պահին ծայրահեղ ծանր հիվանդ չկա»,-նշել է նա։
Հիվանդության հարուցիչը կուլեքս ցեղի մոծակներն են․ այն մարդուց մարդուն չի փոխանցվում։
«Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության համար չկա։ 80% դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների, այսինքն մարդը որևէ ախտանիշ չի ունենում՝ բուժօգնության դիմելու համար։ Ծանր դեպքերը, որոնք ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ, այդ թվում՝ մենինգիտի և էնցեֆալիտի դեպքերով, դիտարկվում է մինչև 1% դեպքերում»,- ասել է Աթոյանը։
Հոսպիտալացված 41 հիվանդներից 50%-ի մոտ է, որ ըստ ԱՆ ներկայացուցչի, գրանցվել են ուղեղային երևույթներ, մյուսների մոտ ինտոքսիկացիոն ախտանիշներ են միայն։ Աթոյաի խոսքով՝ հիվանդության համար հատուկ դեղամիջոց չկա, իրականացում են ընդհանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված հիվանդի վիճակի թեթևացմանը։
Հիվանդությունն ակտիվանում է հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, բայց առավել ակտիվ շրջանը հուլիսից օգոստոսն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում